«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
Goal-ի հաղորդմամբ՝ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ասենսիոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, և, եթե կողմերը չերկարաձգեն այն, անգլիական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին կստանա անվճար:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Ասենսիոն անցկացրել է 15 խաղ, խփել 3 գոլ ու կատարել նույնքան ասիստ:
Fanat, Realmadrid.am