Լուկա Մոդրիչն ու Լուկաս Վասկեսը նոր պայմանագրեր են կնքել «Ռեալի» հետ։
Marca-ի փոխանցմամբ, երկու ֆուտբոլիստներն էլ արդեն ստորագրել են նոր պայմանագրերը, որոնք կգործեն մեկ տարի։ «Արքայական» ակումբը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերի ընթացքում։
Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ Նա թիմի կազմում մասնակցել է 533 հանդիպման։
Իսկ ահա Վասկեսն իր ողջ կարիերան է անցկացրել «Ռեալում»։ Միայն մեկ մրցաշրջանում է նա վարձավճարով հանդես եկել այլ ակումբի կազմում։ Իր հարազատ թիմում Վասկեսը անցկացրել է 347 հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am