Ժոզե Մոուրինյոն չի դառնա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, եթե Ֆլորենտինո Պերեսը պարտվի նախագահական ընտրություններում։
AS-ի տեղեկություններով՝ ներկայում «Բենֆիկան» գլխավորող Մոուրինյոն մադրիդյան ակումբի հետ համաձայնեցրել է երկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը հաղթի Լա լիգայում։
Սակայն նրա նշանակումը կախված է «Ռեալի» արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Եթե Պերեսը չվերընտրվի, Մոուրինյոն կգլխավորի այն ակումբներից մեկը, որոնք արդեն առաջարկել են նրան պայմանագիր։ «Բենֆիկայում» մնալ նա չի ցանկանում։
Հիշեցնենք, որ «Ռեալի» նախագահի ընտրություններում Պերեսի մրցակիցը կլինի Էնրիկե Ռիկելմեն, որի թեկնածությունը հաստատվել էր նախորդ շաբաթ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն