Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Ռեալի» ներկայիս կազմից և ցանկանում է ուժեղացումներ, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը մարզչի հետ համաձայնեցրել է երկամյա պայմանագիր և «Բենֆիկային» վճարել 3 միլիոն եվրո հրաժարագին։
Marca-ի տեղեկություններով՝ «Բենֆիկայի» և «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի հանդիպումները Մոուրինյոյին թույլ են տվել բացահայտել մադրիդցիների թույլ կողմերը։ Մասնավորապես, պորտուգալացի մասնագետին անհանգստացնում է թիմում առկա ակնհայտ անհավասարակշռությունը։ Նա կարծում է, որ որոշ դիրքերում չափազանց շատ խաղացողներ կան, իսկ մյուսներում մրցակցությունը բավարար չէ։
Նշվում է նաև, որ Մոուրինյոն ցանկանում է որոշումներ ընդունելու լիակատար ազատություն ունենալ՝ առանց արտաքին միջամտության, քանի որ կարևոր է համարում վերահսկել թիմում տեղի ունեցող ամեն ինչ և զգալ ակումբի ղեկավարության աջակցությունը։
Հայերեն