Անտոնիո Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում ցուցաբերած վարքի համար։
Եզրափակչի երկրորդ լրացուցիչ ժամանակին ավելացրած րոպեներին գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան դադարեցրել է «Ռեալի» հարձակումը՝ արձագանագրելով խախտում Կիլիան Մբապեի կողմից։ Դա վրդովեցրել է «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, որը պահեստայինների նստարանից սառույց է նետել մրցավարի ուղղությամբ։ Այդ արարքի համար նա հեռացվել է խաղից։ «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով։ Կանոնակարգով գերմանացուն սպառնում էր 4-ից 12 խաղի որակազրկում։
«Ռեալի» աջ պաշտպանը՝ Լուկաս Վասկեսը հեռացվել է 120-րդ րոպեին՝ Ռյուդիգերի հետ միասին՝ մրցավարի որոշումներին դժգոհություն ցուցաբերելու պատճառով:
Ջուդ Բելլինգեմը հեռացվել է արդեն խաղից հետո, այն բանի համար, որ ագրեսիվ կերպով մոտեցել է մրցավարին, իսկ թիմակիցները ստիպված են եղել զսպել նրան։
Ինչպես հաղորդում է COPE-ի լրագրող Իսակ Ֆուտոն, Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով, Վասկեսը՝ 2 խաղով։ Իսկ Բելինգեմի կարմիր քարտը չեղարկվել է։
Ռյուդիգերի որակազրկումը տարածվում է նաև Լա Լիգայի վրա, ուստի նա այս մրցաշրջանում բաց թողնի 5 հանդիպում, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի առաջին տուրը։
Fanat, Realmadrid.am