Հոդվածներ

El Chiringuito. «ՊՍԺ»-ն կապ է հաստատել Վալվերդեի շրջապատի հետ
13.05.2026
41 0

«ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի ծառայություններով։ 

El Chiringuito-ի տեղեկություններով, փարիզյան ակումբն արդեն կապ է հաստատել ուրուգվայցու շրջապատի հետ, սակայն դա չի նշանակում, որ նա ցանկանում է հեռանալ «Ռեալից» կամ «Ռեալը» խնդրել է նրան նոր ակումբ փնտրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալվերդեն և Չուամենին միմյանց հետ կոնֆլիկտ են ունեցել, ինչի արդյունքում Ֆեդեն տեղափոխվել է հիվանդանոց։ Երկու ֆուտբոլիստներն էլ տուգանվել են 500.000 եվրոյի չափով։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է 32 հանդիպման, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված