«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է առաջնության մնացած խաղերի համար թիմի մոտիվացիայի մասին։
«Մենք արդեն ձեռքից բաց ենք թողել չեմպիոնությունն ու մնացած խաղերում պետք է ցույց տանք մեր երկրպագուներին, որ արժանի ենք այս թիմի զինանշանին։ Ես միշտ նշել եմ, որ «Ռեալը» ուժեղ է, երբ թիմն ու երկրպագուները միասին են։ Այդպես եղել է ողջ պատմության ընթացքում։ Մենք ընտանիք ենք։ «Ռեալը» միշտ վերադառնում է։
Պահանջները շատ մեծ են, և մենք միշտ դժգոհ ենք մնում։ Մեզ համար շատ ավելի ծանր է պարտվելը, քան մյուսների։ Մեր երկրպագուների աջակցությամբ մենք նորից կսկսենք հաղթել։ Երկու մրցաշրջան ենք անցկացրել առանց տիտղոսների, մինչդեռ այլ ակումբների մոտ դա շատ ավելի երկար է տևում». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն