Հոդվածներ

Նիկո Պասն իր դիրքորոշումն է հայտնել «Ռեալին»
16.06.2026
85 0

Արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը հայտնել է «Ռեալին», որ ցանկանում ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Կոմոյի» կազմում։ 

Իտալական ակումբը հաջորդ մրցաշրջանում մասնակցելու է ՉԼ-ին, և Պասը ցանկանում է կարևոր դերակատարում ունենալ։ 

Ֆուտբոլիստը «Ռեալի» հետ մի քանի շաբաթ բանակցություններ է վարել հնարավոր վերադարձի վերաբերյալ, սակայն իրավիճակը փոխվել է Պերեսի վերընտրվելուց և Մոուրինիոյի նշանակումից հետո։ 

Երկու կողմերն էլ համաձայն են, որ «Կոմոյում» մնալը լավագույն տարբերակն է։ Ժոզեն Նիկոյին չի երաշխավորել ցանկալի խաղաժամանակը։

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Պասը մասնակցել է 35 հանդիպման, դարձել 12 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված