«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վերականգնվել է վնասվածքից և բուժզննում է անցել, որը պետք է որոշեր նրա մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղին։
Բուժզնման արդյունքում պարզ է դարձել, որ մկանային պատռվածք չկա։ Կա միայն մկանային ծանրաբեռնվածություն։
Այդ ամենից հետո Կիլիանը դուրս է եկել խաղադաշտ ու մարզման մի մասն անցկացրել խաղընկերների հետ։ Անհատական մարզումն ավարտելուց հետո նա աշխատել է ֆիզիոթերապեվտի հետ։ Սպասվում է, որ հաջորդ մարզումը ևս Մբապեն կանցկացնի ընդհանուր խմբի հետ, սակայն ավելի երկար ժամանակով։
Ըստ As-ի, Կիլիանը պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ խաղալ մոտ կես ժամ։ Ակնկալվում է, որ նա խաղը կսկսի պահեստայինների նստարանից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն