Հոդվածներ

Հայտնի է՝ ինչու է Զիդանը մերժել «Ռեալը» գլխավորելու առաջարկը
04.05.2026
1190 0

Մադրիդի «Ռեալը» 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Զինեդին Զիդանին՝ գլխավոր մարզչի պաշտոնում վերադառնալու առաջարկով, սակայն ֆրանսիացի մասնագետը մերժել է, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տվյալներով՝ այդ պահին ակումբն արդեն որոշել էր բաժանվել Խաբի Ալոնսոյից, սակայն փոխարինող չէր գտել և կրկին փորձել է վերադարձնել Զիդանին։ Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերին Զիդանն արդեն բանավոր համաձայնության էր հասել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և պետք է գլխավորի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

Չնայած «Ռեալի» նկատմամբ համակրանքին և ակումբի նախագծի նկատմամբ հետաքրքրությանը՝ Զիդանը նախընտրել է պահպանել իր պայմանավորվածությունները և չխախտել ֆրանսիական կողմին տված խոստումները։ Արդյունքում մադրիդցիները պահպանեցին Խաբի Ալոնսոյին մինչև 2026 թվականի հունվար, որից հետո նրան փոխարինեց Ալվարո Արբելոան։

Զիդանը «Ռեալում» աշխատել է 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև երկուական անգամ հաղթել Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում։

Fanat, Realmadrid.am