• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինիոն՝ «Ռեալի» պրոգրեսի մասին. «Ես խնդրում եմ երեք ամիս ժամանակ»

Հոդվածներ

Մոուրինիոն՝ «Ռեալի» պրոգրեսի մասին. «Ես խնդրում եմ երեք ամիս ժամանակ»
14.09.2026
96 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, թե որքան ժամանակ է անհրաժեշտ լինելու իր թիմին խաղում առաջընթաց գրանցելու համար։ 

«Ես խնդրում եմ երեք ամիս, մյուսները՝ 10 տարի... Հնարավոր է, ես այնքան էլ ճիշտ չեմ արտահայտվել։ Նկատի ունեմ, որ ես ցանկանում եմ երեք ամիս անց տեսնել ավելի լավ թիմ, քան հիմա է, բայց ես կախարդական փայտիկ չունեմ, որը թույլ կտար երեք ամսում հասնել աներևակայելի արդյունքի։  

Ամեն մարզման և ամեն խաղի գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Որքան երկար են ֆուտբոլիստները միմյանց հետ աշխատում, և որքան երկար է մարզիչը նրանց հետ աշխատում, այնքան ավելի շատ են հնարավորություններն ավելի ուժեղ դառնալու». նշել է պորտուգալացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված