Հոդվածներ

Պիտարչը վերադառնում է «Կաստիլյա»
28.04.2026
132 0

Տիագո Պիտարչը երեք ամիս անց վերադառնում է «Կաստիլյա»: Կանտերանոյի սանը միանում է երկրորդ թիմին՝ այսօր Լոնդոնում Զագրեբի «Դինամոյի» դեմ կայանալիք կիսաեզրափակչին մասնակցելու համար: Տիագոն փետրվարից ի վեր հիմնականում առաջին թիմի հետ էր և հաստատվել էր Արբելոայի մոտ՝ լինելով միակ երիտասարդը, ով չէր իջնում «Կաստիլյայում» խաղալու: Մինչդեռ մյուսները (Պալասիոսը, Մանուել Անխելը և այլք) համատեղում էին երկու թիմերը, Տիագոն փետրվարի 8-ից հետո չէր խաղացել երկրորդ թիմում:

Քանի որ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում գրեթե ոչինչ չունի խաղալու (բացի «Բարսայի» տոնը հետաձգելուց), Տիագոյի ներկայությունը «Կաստիլյայում» կարող է դառնալ սովորական առաջիկա շաբաթներին, քանի որ երկրորդ թիմը պայքարում է առաջխաղացման (փլեյ-օֆֆ) համար: Տիագոն իսկական «շքեղ ձեռքբերում» կլինի մարզիչ Խուլիանի համար:

«Լա Ֆաբրիկան» փնտրում է ևս մեկ եվրոպական եզրափակիչ

«Մադրիդի» ակադեմիան գնում է դեպի նպատակը իր ողջ ուժով, ներառյալ Տիագո Պիտարչը, ով Խուլիան Լոպես դե Լերմայի հայտացուցակի մեծ անակնկալն է: Հիմա «Կաստիլյան» ուզում է հասնել «Premier League International Cup»-ի եզրափակիչ: Խաղը տեղի կունենա այսօր՝ Լոնդոնի մոտակայքում (ժամը 22:00-ին Երևանի ժամանակով, RMTV-ով): Մադրիդցիները այս մրցաշարում դեռ անպարտելի են՝ հաղթելով նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդին» «Օլդ Թրաֆորդում»:

Հանգստանում են Ջոանը, Սեստերոն, Սիրիան և Յակոբոն

Ի տարբերություն նախորդ խաղի, երբ թիմը մեկնել էր ոչ հիմնական կազմով, այս անգամ «Կաստիլյան» գնում է «ամբողջ զինանոցով»՝ եզրափակիչ հասնելու համար: Մյուս կիսաեզրափակչում մրցելու են «Ռեալ Սոսիեդադը» և «Դորտմունդը»: