«Ռեալի» փոխավագ Մարսելոն ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ակումբ։
2018-ին ֆուտբոլիստը դարձավ «Ազուրիս» ակումբի բաժնետերերից մեկը, որը ներկայացնում է Պարանայի առաջին դիվիզիոնը։ Բայց կարծես թե Մարսելոն չի ցանկանում բավարարվել դրանով։
Ինչպես նշվում է, Մարսելոն բանակցություններ է վարում Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մաֆրա» ակումբի սեփականատերը դառնալու համար։
Ակումբի մարզաբազան գտնվում է Լիսբոնի կենտրոնից 33 կմ հեռավորության վրա։ «Մավրան» նախորդ մրցաշրջանում Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Los Merengues, Realmadrid.am