Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Բորուսիա» – «Ռեալ» խաղից հետո
02.06.2024
1952 0

Մադրիդի «Ռեալը» ՉԼ–ի եզրափակիչում 2–0 հաշվով հաղթեց «Բորուսիային» և իր պատմության մեջ 15–րդ անգամ նվաճեց տիտղոսը։

1. «Ռեալ Մադրիդը» 2014 թվականից ի վեր 6 տիտղոս է նվաճել։ Սա մեկով ավելի է, քան մյուս ակումբներինը, որոնք միասին հաղթել են վերջին 10 տարում։

2․ «Ռեալ Մադրիդը» պատմության մեջ առաջին անգամ ՉԼ–ի  մրցաշրջանում պարտություն չի կրում (10 հաղթանակ և 3 ոչ–ոքի): «Սերուցքայինները» երկրորդ իսպանական ակումբն են «Բարսելոնայից» հետո (05/06), որոնք մրցաշարը հաղթում են առանց պարտության:

3. «Ռեալ Մադրիդը» 55 խաղում պարտվել է ընդամենը 2 անգամ՝ երկուսն էլ «Ատլետիկոյին»։ «Բեռնաբեուում» նրանք պարտություն չեն կրել։ Վերջին անգամ «Ռեալը» մրցաշրջանում ընդամենը 2 պարտություն կրել է 1931/1932 մրցաշրջանում, սակայն այդ ժամանակ անցկացրել է ընդամենը 30 խաղ։

4․ Պերեսը «Ռեալի» հետ նվաճեց 35–րդ տիտղոսը։

5․ Անչելոտին «Ռեալի» պատմության երկրորդ ամենատիտղոսակիր մարզիչն է՝ 13։ Առաջինը Մունյոսն է (14):

6․ Անչելոտին ՉԼ–ի պատմության ամենատիտղոսակիր մարզիչն է՝ 5։ Առաջիկա հետապնդողները Պեյսլին, Զիդանն ու Գվարդիոլան են (3–ական):

7. Կարվախալը «Ռեալի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստն է, որն աչքի է ընկնում ՉԼ–ի եզրափակիչում (32 տարեկան և 142 օրական)։ Նա նաև կրկնեց մրցաշրջանում իր լավագույն արդյունավետությունը (6–ական գոլ և ասիստ):

8․ Վինիսիուսը պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որիին հաջողվել է գոլ խփել երկու ՉԼ–ի եզրափակիչներում (23 տարեկան և 325 օրական): Ավելի վաղ այս ռեկորդը պատկանում էր Մեսիին (23 տարեկան և 338 օրական):

9. Գյուլերը պատմության առաջին թուրք ֆուտբոլիստն է, որին հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգան։

10․ Կրոսը 300–րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում։

Կրոսն ավարտեց կարիերան «Ռեալի» կազմում