Հոդվածներ

As. «Ռեալը» «Կոմոյին» հայտնել է Պասին վերադարձնելու որոշման մասին
26.04.2026
55 0

As պարբերականի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» կօգտագործի Նիկո Պասի տրանսֆերային իրավունքները հետ գնելու իրավունքը։ 

«Արքայական» ակումբում գոհ են երկու տարիների ընթացքում արգենտինացու գրանցած աճից։ 

Տրանսֆերային իրավունքները հետ գնելու կետը գործում է մինչ մայիսի 30-ը, և ըստ աղբյուրի, «Ռեալն» արդեն հայտնել է կողմերին իր որոշման մասին։ 

Պասը «Ռեալից» «Կոմո» է տեղափոխվել 2024 թվականին։ Ա Սերիայի ընթացիկ պաղարկությունում նա մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, realmadrid.am