As-ի փոխանցմամբ, Ժոզե Մոուրինիոն բաց է «Ռեալ» վերադառնալու տարբերակի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացու ծառայություններն առաջարկվել են «Ռեալին», որը նա գլխավորել է նաև 2010-2013 թվականների ընթացքում։
Մոուրինիոն կենտրոնացած է «Բենֆիկայում» իր աշխատանքի վրա, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե առաջարկ լինի «Ռեալից»։
Բացի այդ, պորտուգալացու պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս նրան մինչ մայիս հեռանալ թիմից առանց որևէ փոխհատուցման։ Իսկ եթե «Սերուցքայինները» որոշեն նրան թիմ հրավիրել մայիսից հետո, ապա կարիք կլինի վճարելու միայն չնչին գումար։
As-ը պնդում է, որ Ժոզեի նշանակումը քիչ հավանական է, սակայն բացառված չէ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն