• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու Բելգիայի հավաքականը տարակարծիք են Ազարի վնասվածքի բուժման հարցում

Հոդվածներ

«Ռեալն» ու Բելգիայի հավաքականը տարակարծիք են Ազարի վնասվածքի բուժման հարցում
18.03.2021
1726 0

«Ռեալն» ու Բելգիայի հավաքականը տարբեր կարծիքներ ունեն Էդեն Ազարի վնասվածքի բուժման հետ կապված:

«Արքայական» ակումբում գտնում են, որ բելգիացին պետք է կոնսերվատիվ բուժում ստանա, ինչը նրան թույլ կտա շարք վերադառալ մոտ 1 ամսից: Նման պարագայում Էդենը կկարողանա մասնակցել Չեմպիոների լիգայի վճռորոշ փուլուն:

Հավաքականում պնդում են, որ 30-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի միակ լուծումը վիրահատական միջամտությունն է: Այս դեպքում Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, սակայն ամբողջությամբ պատրաստ կլինի Եվրոպայի առաջնությանը:

Նշվում է, որ անձամբ Ազարը դեռևս չի կողմնորոշվել, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար:

Fanat, Realmadrid.am