ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)-1 գոլ, փոխանցումների ճշգրտությունը 82%` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (2:0)
Լուկա Մոդրիչ («Ռեալ») - 1 գոլային փոխանցում, փոխանցումների ճշգրտությունը 94%` «Ատալանտայի» դեմ խաղում (3:1)
Նգոլո Կանտե («Չելսի») - փոխանցումների ճշգրտությունը 88%՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:0)
Ջոշուա Կիմիխ («Բավարիա») - փոխանցումների ճշգրտությունը 87%՝ «Լացիոյի» դեմ խաղում (2:1)