«Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Կարիմ Բենզեմային:
Ինչպես հաղորդում է Sport-ը, «սերուցքայինները» մտադիր են ևս 1 տարով երկարաձգել ֆրանսիացու գործող համաձայնագիրը (30.06.2023):
Հիշեցնենք, որ «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը թույլ չի տալիս երկարաժամկետ պայմանագիր առաջարկել այն խաղացողներին, ովքեր 30 տարեկանից բարձր են:
Ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում Բենզեման անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով նույնքան գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am