Սերխիո Ռամոսը ՉԼ-ում իր վերադարձը նշեց «Ատալանտայի» դեմ խաղում խփած գնդակով։ «Ռեալի» ավագ երկրորդ խաղակեսում հստակ իրացրեց մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոցը։
Opta-ի փոխանցմամբ մրցաշարի պատմության ընթացքում միայն մեկ պաշտպանի է հաջողվել ավելի շատ գոլեր խփել, քան Ռամոսը։ Եվ այդ պաշտպանը նույնպես կրել է Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը։
Այդ ֆուտբոլիստը Ռոբերտո Կարլոսն է, ով 16 գոլի հեղինակ է դարձել ՉԼ-ում։ Սերխիո Ռամոսը իր անվան դիմաց 15 գոլ ունի գրանցած, և միայն մեկ գոլ է բաժանում նրան բրազիլացու ցուցանիշը կրկնելու համար։
Ուղղակի «Գալակտիկոս»։
Los Merengues, Realmadrid.am