Ինսայդեր Էդու Ագիրեն պատմել է, թե ինչպես է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստվում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաղթանակին:
«Անչելոտին սնահավատ է: Նա փոխել է հյուրանոցը Մանչեսթերում: Նախորդ երկու մրցաշրջաններում «Ռեալը» գիշերել էր միևնույն հյուրանոցում ու 2 անգամ պարտվել էր «Սիթիին»: Իտալացին փոխել է հյուրանոցը, քանի որ ցանկանում է ոչնչացնել անեծքը»,- եզրափակել է Ագիրեն:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Պատախասն խաղը կմեկնարկի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am