• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյին փոխարինողին տեսնում է «Ռեալում»

Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» Կազեմիրոյին փոխարինողին տեսնում է «Ռեալում»
21.04.2026
64 0

The Telegraph-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն դիտարկում է Օրելիեն Չուամենիին որպես Կազեմիրոյին փոխարինող։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մանչեսթերյան ակումբից, ուստի արդեն ամռանը թիմին պետք է գալու նոր հենակետային կիսապաշտպան։ 

26-ամյա Չուամենիի գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2028 թվականը։ Նրա տեղափոխությունը մեծապես կախված է լինելու «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունից և ֆինանսական դրությունից։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Չուամենին մասնակցել է 28 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված