Հոդվածներ

Լրանում է 18-րդ արքայական գավաթի 15 տարին
20.04.2026
111 0

2011 թվականի ապրիլի 20-ին «Ռեալ Մադրիդը» «Մեստալիայում» կայացած եզրափակչում հաղթեց «Բարսելոնային» (0-1):

«Ռեալ Մադրիդը» նվաճեց իր 18-րդ արքայական գավաթը՝ 2011-ի եզրափակչում հաղթելով «Բարսելոնային»: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 20-ին «Մեստալիա մարզադաշտում»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մինչ եզրափակիչ հասնելը ստիպված էր պայքարից դուրս թողնել «Մուրսիային», «Լևանտեին», «Ատլետիկո Մադրիդին» և «Սևիլիային»:

Եզրափակչի ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակում Կրիշտիանու Ռոնալդուի գլխի տպավորիչ հարվածով: Սա երրորդ անգամն էր, որ «Ռեալը» հաղթում էր գավաթը Մեստալիայում (1936-ին՝ «Բարսելոնայի» և 1993-ին՝ «Սարագոսայի» դեմ խաղերից հետո): Երեք տարի անց՝ 2014-ին, «սերուցքայինները» նորից կհաղթեին այս մրցաշարը նույն մարզադաշտում՝ դարձյալ «Բարսելոնայի» դեմ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

0 - «Բարսելոնա»․ Պինտո, Դանի Ալվես, Պիկե, Ադրիանո, Բուսկետս, Մասկերանո, Ինիեստա, Չավի, Պեդրո, Մեսսի և Վիլյա:

1 - «Ռեալ Մադրիդ»․ Կասիլյաս, Արբելոա, Սերխիո Ռամոս, Պեպե, Կարվալյու, Մարսելո, Խեդիրա, Օզիլ, Խաբի Ալոնսո, Դի Մարիա և Կրիշտիանու Ռոնալդու:

Գոլ

0-1 (103-րդ րոպե)՝ Կրիշտիանու Ռոնալդու


Ամենակարդացված