Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային»։ Առաջին խաղում ճերմակ թիմը 1։2 հաշվով պարտություն է կրել։
«Մադրիդի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Բոլորս էլ վստահ ենք, որ կարող ենք «ռեմոնտադա» իրականացնել «Բավարիայի» հետ խաղում։ Հանդերձարանում չկա ոչ մի խաղացող, ով չհավատա մեր քամբեքին։ Իսկ որո՞նք են պատճառները։ Մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Այս ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի 15 տիտղոս։
Վաղը մենք պետք է լավագույնս դրսևորենք մեզ բոլոր առումներով, եթե ուզում ենք հաղթել՝ անհատապես, հավաքականորեն, մենթալ, ֆիզիկապես, տակտիկապես ու տեխնիկապես... «Բավարիայում» լիովին վստահ են, որ վաղը հաղթելու են մեզ։ Ուստի մենք պետք է ցույց տանք, թե ով ենք մենք իրականում»։
«Ո՞վ կփոխարինի Չուամենիին մեկնարկային կազմում։ Մենք շատ խաղացողներ ունենք, ովքեր ունակ են դա անել՝ Վալվերդե, Կամավինգա, Սեբալյոս, Պիտարչ: Ես արդեն կողմնորոշվել եմ վաղվա մեկնարկային կազմի հարցում և շատ վստահ եմ դրա վրա»։
«Մեր «ռեմոնտադան» նման կլինի՞ հրաշքի։ Բոլորովին։ Առաջին խաղում Նոյերը պաշտոնապես ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Ոչ ոք չէր զարմանա, եթե մեկ շաբաթ առաջ մենք հաղթեինք «Բավարիային»։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է վաղվա հնարավոր հաղթանակը հրաշք համարվի։
«Մադրիդը» երբեք քամբեք չի՞ արել հյուրընկալվելիս։ Մենք դրա մասին չենք խոսել հանդերձարանում։ Բայց, իհարկե, սա ևս մեկ մարտահրավեր է մեզ համար։ «Մադրիդի» պատմությունը կառուցված է հենց նման դժվարությունների հաղթահարման վրա։ Վաղը մենք պետք է իրացնենք մեր վտանգավոր պահերը։ Դա ամենակարևոր բաներից մեկն է»։
«Ալյանց Արենայում» թշնամական մթնոլո՞րտ կլինի։ Մենք նախկինում խաղացել ենք այդ մարզադաշտում, այդ թվում նաև ես։ Դա ֆանտաստիկ արենա է։ «Մադրիդի» ֆուտբոլիստներն իրենց միշտ հարմարավետ են զգում նման պայմաններում։ Մենք պատրաստ ենք առաջիկա խաղին»։
«Կոմպանին հայտարարել է, որ աշխարհի բոլոր ակումբները կարող են հպարտանալ իրենց պատմությամբ։ Ես չգիտեմ, թե քանի թիմ կարող է ասել, որ նվաճել է Չեմպիոնների լիգայի 15 գավաթ»։
Հայերեն