• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Athletic. Արբելոան վստահ է, որ «Ռեալը» կարող է հաղթահարել «Բավարիայի» արգելքը

Հոդվածներ

The Athletic. Արբելոան վստահ է, որ «Ռեալը» կարող է հաղթահարել «Բավարիայի» արգելքը
13.04.2026
577 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան և նրա մարզչական անձնակազմը կարծում են, որ իրենց թիմն ունակ է հաղթահարել «Բավարիայի» արգելքը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ 

«Ամեն բան կախված է լինելու ֆուտբոլիստներից». նշում է աղբյուրը։ 

Թիմերի միջև կայացած առաջին խաղում գերմանական ակումբը 1։2 հաշվով առավելության հասավ։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենում։ 

«Արքայական» ակումբում հասկանում են, որ «Բավարիայից» դուրս մնալը կնշանակի երկու անընդմեջ մրցաշրջան առանց գավաթների։ Դա կարող է հանգեցնել կարևոր որոշումների կայացման ակումբի տարբեր մակարդակներում։

Մյուս կողմից նշվում է, որ «Սերուցքայիններն» արդեն համակերպվել են Լա լիգայում պարտության հետ։ Ներկա պահին «Բարսելոնան» 9 միավորով գերազանցում է «Ռեալին» մրցաշարային աղյուսակում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված