COPE-ի տեղեկացմամբ՝ տեխնիկական մրցավարների կոմիտեն համաձայնել է, որ «Ռեալի» հարձակվողը չպետք է կրկներ 11 մետրանոց հարվածը Լա լիգայի չորրորդ տուրի «Բետիսի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Մբապեն չիրացրեց 11 մետրանոց հարվածը 90+4-րդ րոպեին։ Մրցավար Ալեխանդրո Էռնանդեսը դադարեցրեց խաղը VAR համակարգի վերանայման համար՝ կասկածելով, որ «Բետիսի» խաղացող Մարկ Բարտրան ժամանակից շուտ է մտել տուգանային հրապարակ։ Սակայն, VAR համակարգի վերանայումից հետո Էռնանդեսը որոշում կայացրեց «Սերուցքայիններին» թույլ չտալ կրկնել 11 մետրանոց հարվածը և թույլ տվեց խաղարկել անկյունայինը։
COPE-ն հայտնում է, որ տեխնիկական մրցավարների կոմիտեն կարծում է, որ «Լոս Բլանկոսը» չպետք է կրկներ 11 մետրանոցը, քանի որ այն պահին, երբ Մբապեն իրացրեց հարվածը, Բարտայի մեկ ոտքը գտնվում էր տուգանային հրապարակից դուրս , իսկ մյուսը՝ չէր դիպչում գետնին տուգանային հրապարակի ներսում։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն