«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն հաջողությամբ վիրահատվել է։
Ֆուտբոլիստը ոսկրային փոքր ճաք է ունեցել, որը նրան անհանգստացնում էր հունվարից։ Marca-ն հայտնում է, որ 23-ամյա իսպանացին բաց կթողնի 2-4 ամիս։
«Այսօր մեր խաղացող Ռաուլ Ասենսիոն հաջողությամբ վիրահատվել է՝ աջ ոտքի կոճի հատվածում ունեցած ճաքը բուժելու նպատակով։
Վիրահատական միջամտությունն իրականացրել է բժիշկ Մանուել Լեյեսը։ Գործընթացն անցել է «Ռեալի» բժշկական շտաբի հսկողության ներքո։
Առաջիկա օրերին Ասենսիոն կսկսի ապաքինման գործընթացը».- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն