Հոդվածներ

RMC Sport. Դեշամը հայտնվել է «Ռեալի» ցուցակում
11.04.2026
156 0

RMC Sport-ի փոխանցմամբ, Դիդյե Դեշամը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ցուցակում։ 

57-ամյա մասնագետը ամռանը կայանալիք ԱԱ-ից հետո հեռանալու է Ֆրանսիայի հավաքանակից։ 

Ըստ աղբյուրի Արբելոայի համար բարդ է լինելու պահել իր տեղը թիմում առանց լուրջ տիտղոսների։ Ակումբում այս մրցաշրջանի վերաբերյալ դրական ակնկալիքների չունեն։ Այս իրավիճակով պայմանավորված, «Ռեալը» սկսել է փնտրել այնպիսի մարզիչների, ովքեր կարող են աշխատել նման բարդ թիմի հետ։

Դեշամի թեկնածությունը բարձր է գնահատվում մի քանի պատճառներից ելնելով։ Առաջին հերթին նա համարվում է ուժեղ առաջատար և դա ցույց է տվել մի քանի թիմերի հետ աշխատելիս։ Երկրորդ հերթին նա ունի մեծ հաղթանակներ տանելու փորձ։

Բացի այդ, նա լավ հարաբերություններ ունի «Ռեալի» այն ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Ֆրանսիայի հավաքականում, իսկ մասնավորապես Չուամենիի և Մբապեի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված