«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կշարունակի «Ռեալում», հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական» ակումբն ու ավստրիացի ֆուտբոլիստը համաձայնության են հասել: Հունիսի 30-ին վերջինս ազատ գործակալի կարգավիճակ կստանա և անվճար կտեղափոխվի «Ռեալ»:
Կողմերը քառամյա պայմանագիր կկնքեն, որի արդյունքում Ալաբան տարեկան կվաստակի մոտ 11 մլն եվրո:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ հասցրել է նախնական բուժզննում անցնել «սերուցքայինների» ներկայացուցչի ներկայությամբ:
Fanat, Realmadrid.am