Ջուդ Բելինգեմը հիանալի խաղ ցուցադրեց «Էսպանյոլի» դեմ մրցավեճում ՝ խփելով մրցաշրջանի առաջին պաշտոնական գոլը։
Կիսապաշտպանը հանդիպումից հետո զրուցել է Realmadrid TV-ի հետ․
«Մենք շատ լավ խաղացինք և երկրորդ գոլը խփելու բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք։ Կարծում եմ՝ սա հոգեբանության հաղթանակ էր։ Կարլոս Էսպին, մտնելով փոխարինման, գոլ խփեց ճիշտ Խոսելու կրտսերի նման։ Լավ է, որ այսպես սկսեցինք»։
Գոլը թիմակիցների հետ տոնելու մասին.
«Մենք միասին ենք անցնելու ամեն ինչի միջով։ Ինձ համար դա ֆուտբոլում ամենակարևոր բանն է՝ լինել միասին բոլոր պահերին՝ լինեն դրանք լավ, թե դժվարին»։
Գոլային դրվագը.
«Մենք այս շաբաթ մարզումների ժամանակ աշխատել էինք դրա վրա։ Իրոք շատ լավ փոխանցում էր Արդայից, իսկ մյուսների տեղաշարժն ինձ համար տարածություն ստեղծեց։ Բավականին հեշտ գոլ էր»։
Զգացողությունները.
«Այսօր ես արեցի նույն բանը, ինչ անում էի վերջին երկու տարիներին, բայց այս անգամ՝ գոլով։ Երբ ես գոլեր եմ խփում, բոլորն ասում են, թե որքան հրաշալի էր դա։ Ինձ համար ավելի կարևոր է թիմին օգնել խաղի բոլոր առումներով՝ գնդակով, պաշտպանությունում, թե ավելի առաջ՝ դաշտի խորքում, դրիբլինգով և պաշտպանվելիս։ Գոլ խփելը միշտ էլ յուրահատուկ է, բայց ամենակարևորը թիմին օգնելն է։ Միշտ». նշել է անգլիացի ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն