«Ինտերը» մտադիր է վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսին, որպեսզի կարողանա կարգավորել ակումբի ֆինանսական վիճակը:
Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, արգենտինացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր թեկնածուներից մեկը «Ռեալն» է:
«Սերուցքայինները» պատրաստ են Լաուտարոյին առաջարկել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ, ինչը 2 անգամ գերազանցում է այն գումարը, որը նա ստանում է Իտալիայում:
Տրանսֆերը կարող է արժենալ 90 մլն եվրո, որի մի մասը կկազմի Աշրաֆ Հակիմիի տեղափոխությունից դեռևս մնացած գումարը:
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am