Կիսապաշտպան Վիտինյան կարող է հեռանալ ՊՍԺ-ից նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ֆոնին։ Ինչպես հայտնում է ElNacional.cat-ը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը պահանջում է բարելավել պայմանագրի պայմանները, որպեսզի դրանք համապատասխանեն թիմում խաղացողի դերին։ Եթե կողմերը համաձայնության չգան, պորտուգալացին պատրաստ է դիտարկել հեռանալու տարբերակներ, այդ թվում՝ տեղափոխություն Մադրիդի «Ռեալ»։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն