ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի ծառայություններով, հայտնում է The Touchline-ը X սոցիալական ցանցում։
Փարիզյան ակումբը դիտարկում է կիսապաշտպանի ձեռքբերման տարբերակը մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Կամավինգայի թեկնածությունն առաջարկվել է լոնդոնյան «Արսենալին»։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն