L'Équipe-ը ներկայացրել է Իսպանիայի Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը։ Ցանկը գլխավորում են Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը, որոնք ամսական վաստակում են 2,67 միլիոն եվրո՝ առանց հարկերի։
Լա Լիգայի ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստների թոփ-5-ը հետևյալն է.
1. Կիլիան Մբապե «Ռեալ»
2. Վինիսիուս «Ռեալ»
3. Դավիդ Ալաբա «Ռեալ»
4. Ռոբերտ Լևանդովսկի «Բարսա»
5. Ջուդ Բելինգեմ «Ռեալ»
Հիշեցնենք, որ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 73 միավորով։ Մադրիդի «Ռեալը», որն ունի 69 միավոր, զբաղեցնում է երկրորդ տեղը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն