Հոդվածներ

Յամալն աշխատավարձի չափով կարող է մոտ 4 անգամ գերազանցել Մբապեին
03.04.2026
740 0

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարող է դառնալ Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ պայմանագրում նշված բոնուսային պայմանների կատարման դեպքում։ Ինչպես հայտնում է L'Equipe-ը, «Ոսկե գնդակ» նվաճելու և մի շարք ցուցանիշների հասնելու դեպքում նրա եկամուտը կտրուկ կաճի։

Ներկայումս իսպանացին ամսական ստանում է մոտ 1,33 միլիոն եվրո և չի մտնում Իսպանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողների շարքը։ Համեմատության համար՝ Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը ստանում են մոտ 2,67 միլիոն եվրո։

Աղբյուրի տվյալներով՝ հավելյալ բոնուսները կարող են Յամալի եկամուտը ավելացնել մոտ 10 միլիոն եվրոյով, ինչը թույլ կտա նրան գրեթե չորս անգամ գերազանցել մադրիդյան ակումբի աստղերի ներկայիս աշխատավարձերը։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am