Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ որոշ ժամանակ չի ցանկացել հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում ռասիզմի պատճառով, փոխանցում է RMC Sport-ը։
«Եվրո-2020-ից հավաքականի դուրս մնալուց հետո ինձ սկսեցին «կապիկ» անվանել։ Դա շատ դաժան էր։ Ես գնացի արձակուրդ, և առաջին մի քանի օրերին ինձ վատ էի զգում»,- նշել է Մբապեն։
Մարտի 25-ին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալի» բժշկական շտաբը Մբապեի մոտ հետազոտել է առողջ ծունկը՝ վնասվածի փոխարեն։
Ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուն Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» կազմում անցկացրած 24 խաղում խփել է 23 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ ։
Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 4 միավորով հետ մնալով կատալոնական «Բարսելոնայից»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն