Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմը» առաջարկով դիմել է «Ռեալին»՝ Էդեր Միլիտաոյի տրանսֆերը ձեռք բերելու համար։
Այս մասին հաղորդել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Տոտենհեմը» վարձակալության հիմունքներով Միլիտաոյին ձեռք բերելու առաջարկ է կատարել «Ռեալին»։
Մադրիդում հրաժարվեցին բաց թողնել Միլիտաոյին, քանի որ պաշտպանության գծում կադրային խնդիրներ ունեին». ասել է Ռոմանոն։
Իրոք, «Ռեալը» պաշտպանության գծում լուրջ խնդիրներ ունի։
Ռամոսը և Նաչոն նոր են վերադարձել ընդհանուր խումբ, իսկ Լուկաս Վասկեսն ու Կարվախալը շարունակում են անհասանելի մնալ։
Ինչ վերաբերում է Միլիտաոյին, նա որակազրկված է և բաց կթողնի «Ռեալի» առաջիկա հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am