Եվրո 2020-ի խմբային փուլի շրջանակներում Խորվաթիայի ընտրանին ոչ ոքի 1-1 հաշվով ավարտեց Չեխիայի հավաքականի դեմ խաղը։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Լուկան խաղադաշտում անցկացրեց 90 րոպե՝ կատարելով 58 փոխանցում 86,2%. ճշգրտությամբ։ Նա նաև դարձավ երկու առանցքային փոխանցման հեղինակ։
Խորվաթիայի ընտրանին երկու տուրերից հետո իր հաշվին ընդամենը մեկ միավոր ունի։