Երեկ տեղեկացրել էինք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վարակվել է կորոնավիրուսով:
Իտալացի մասնագետը ներկա չի լինելու Լա լիգայի 30-րդ տուրում կայանալիք՝ «Սելտայի» դեմ խաղին, ինչպես նաև կարող է բաց թողել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» հետ հանդիպումը:
Նշվում է, որ այդ ընթացքում իտալացուն կարող է փոխարինել իր որդին՝ Դավիդե Անչելոտին:
Դավիդեն իր հոր օգնականն է եղել «Բավարիայում», «Նապոլիում» և «Էվերտոնում»:
2013-2015 թվականներին երիտասարդ մասնագետը աշխատել է «Ռեալում»՝ որպես ֆիթնեսի մարզիչ:
Fanat, Realmadrid.am