Հոդվածներ

Պոչետինոն` «Ռեալը» գլխավորելու հնարավորության մասին
31.03.2026
124 0

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է «Տոտենհեմի» կամ Մադրիդի «Ռեալի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ լուրերին։

«Ոչ մի բանակցություն չկա։ Մենք այստեղ ամբողջությամբ կենտրոնացած ենք առաջիկա աշխարհի առաջնության վրա։ Բոլորը գիտեն, որ պարտավորություններ ունեմ ազգային հավաքականի հանդեպ։ Հիմա ճիշտ ժամանակը չէ ապագայի մասին խոսելու համար։

Ինձ ոչ ոք չի դիմել։ Բայց ո՞վ գիտի՝ ինչ կարող է լինել։ Եվ, ի դեպ, մենք բաց ենք ԱՄՆ-ի հավաքականում մնալու համար, ինչո՞ւ ոչ, եթե ֆեդերացիան գոհ լինի»,- Պոչետինոյի խոսքը է փոխանցում լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։

Պոչետինոն ԱՄՆ-ի հավաքականը գլխավորել է 2024 թվականի սեպտեմբերին։ 52-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված