• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն հումարով առաջարկել է տեղափոխվել NBA. լիգայի արձագանքը չի ուշացել (տեսանյութ)

Հոդվածներ

Մբապեն հումարով առաջարկել է տեղափոխվել NBA. լիգայի արձագանքը չի ուշացել (տեսանյութ)
31.03.2026
107 0

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հումորով NBA-ին առաջարկել է մի քանի օրով պայմանագիր կնքել իր հետ։

Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստը Կոլումբիայի դեմ ընկերական խաղից հետո (3:1) հանդերձարանում գնդակը նետում է աղբամանի մեջ։ Դրանից հետո Մբապեն ծիծաղելով վազում է սենյակով և պարելով տոնում պահը։

«10-օրյա պայմանագի՞ր»,- մեկնաբանել է տեսանյութը Կիլիանը՝ նշելով լիգայի պաշտոնական էջը։ Ազգային բասկետբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունն էլ ռեպոստ է արել հրապարակումը և պատասխանել՝ «Լավ, Մբապե»։

Տեսանյութ 

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել էր Բրազիլիայի ընտրանուն՝ 2:1։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված