Հոդվածներ

Իսկական աստղային պատերազմներ
15.05.2026
127 0

Ֆրանսիացի աստղը, ով մամուլի առաջ հարձակվեց Արբելոայի վրա, ավելի քան հստակ ցույց տվեց այն երկու ճամբարները, որոնք պառակտել են «Մադրիդը»:

«Ռեալ Մադրիդով» անցել են բազմաթիվ աստղեր, բայց գուցե երբեք երկու տաղանդներ, ովքեր մոլի կերպով ձգտում են «Ոսկե գնդակին», չէին փորձել կառավարել հանդերձարանը միաժամանակ... և յուրովի: Այս «գալակտիկական պատերազմը» դուրս եկավ վերահսկողությունից Մբապեի պայթյունավտանգ ելույթից հետո: Բայց միշտ չէր, որ այդպես էր:

Անկայուն խաղաղություն

Մբապպեն եկավ 2024-ին՝ պատրաստ հարմարվելու արդեն հաղթող թիմին: «Վինիսիուսը նույնպես ինձ շատ հաղորդագրություններ էր գրում, որ գամ ու երկուսով խաղանք հարձակման գծում»,- ասում էր նա: Սակայն առաջին տարին առանց տիտղոսների և Անչելոտիի հեռացումը առաջին կասկածները բերեցին նրանց համատեղելիության շուրջ:

Խաբի Ալոնսոյի ժամանակաշրջանը

Ամեն ինչ փոխվեց Խաբիի գալուստով: Նա Մբապեին դարձրեց իր նախագծի առանցքը, ինչը դուր չեկավ Վինիսիուսին: Բրազիլացին սկսեց իրեն անհարմար զգալ նոր դերում, ինչը վերածվեց «լուռ վառոդի տակառի»:

Թագավորի փոփոխությունը և Արբելոան

Խաբիի հեռանալուց հետո եկավ Արբելոան՝ հստակ առաքելությամբ. վերադարձնել Վինիսիուսի բացարձակ տիրապետությունը: «Ես աշխատելու եմ, որ ունենամ լավագույն Վինիին: Թիմակիցներից պահանջելու եմ, որ նրան փնտրեն ու գնդակ տան նրան»,- ասաց Արբելոան: Արդյունքում Մբապեն սկսեց կորցնել իր կշիռը:

Պայթյուն գոտում

Չնայած Ֆլորենտինո Պերեսի աջակցությանը («Մբապեն «Մադրիդի» լավագույն խաղացողն է»), ֆրանսիացին չլռեց: Նա ինքնակամ մոտեցավ մամուլին ու ասաց. «Ես չեմ խաղացել, որովհետև մարզիչն ինձ ասել է, որ ես թիմի չորրորդ հարձակվողն եմ: Պետք է աշխատեմ, որ ավելի լավը լինեմ, քան Վինին, Մաստանտուոնոն ու Գոնսալոն...»:

Արբելոան հերքեց սա՝ ասելով, որ երբեք նման բան չի ասել, բայց ավելացրեց մի ֆրազ, որը ցավեցրեց Մբապեին. «Մենք «Ռեալ Մադրիդը» չենք ստեղծել սմոքինգով խաղադաշտ դուրս եկողներով, այլ նրանցով, ում մարզաշապիկը վերջում կեղտոտված է քրտինքով ու ցեխով»:

Մբապեն էլ իր հերթին հարվածեց Արբելոային՝ նշելով, որ մրցաշրջանի առաջին կեսում (Խաբիի օրոք) թիմն ուներ կառուցվածք և գաղափար, որը հետո կորցրեց: Լարվածությունը հասել է գագաթնակետին, և այս պատերազմը դեռ բաց է:


Ամենակարդացված