Ամռանը երեք ֆուտբոլիստ կվերադառնա Մադրիդի «Ռեալ», հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տվյալներով՝ մադրիդյան ակումբ կվերադառնան հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասը, ինչպես նաև հարձակվողներ Վիկտոր Մունյոսը և Էնդրիկը։ Նրանք կմասնակցեն «Սերուցքայինների» նախամրցաշրջանային պատրաստությանը։
19-ամյա Էնդրիկը ձմռանը վարձակալությամբ տեղափոխվել էր «Լիոն»։ 21-ամյա Պասը և 22-ամյա Մունյոսը ներկայումս հանդես են գալիս համապատասխանաբար «Կոմոյում» և «Օսասունայում», սակայն «Ռեալն» ունի հետգնման իրավունք։
Այս պահին «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 4 միավորով զիջելով «Բարսելոնային»։ Հավաքականների խաղերի դադարից հետո հաջորդ հանդիպումն «Արքայական ակումբը» կանցկացնի ապրիլի 4-ին «Մալյորկայի» դեմ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն