«Ռեալը» մտադիր է հետ վերադարձնել «Օսասունայում» հանդես եկով հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիկտոր Մունյոսին։
Ֆուտբոլիստը Պամպլոնան ներկայացնող ակումբ է տեղափոխվել 2025 թվականի ամռանը 5 մլն եվրոյի դիմաց։ «Ռեալը» պայմանագրում ներառել էր երկու հատուկ կետեր։ Առաջինը՝ հետագայում նրա տրանսֆերից ստացված գումարի 50% բաժնեմաս ունենալն է, իսկ երկրորդը նրա վերադարձնելու առաջնահերություն ունենալը առաջիկա 3 տարիների ընթացքում՝ համապատասխանաբար 8, 9,10 մլն եվրոյի դիմաց։ Մյուս թիմերի համար հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո։
Cadena SER-ը պնդում է, որ «Սերուցքայինները» ամռանը վերադարձնելու են Մունյոսին 8 մլն եվրոյի դիմաց։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 29 խաղերում Վիկտորը դարձել է 6 գոլի և 2 ասիստի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն