«Ռեալը» ապրիլին կանցկացնի Լա լիգայի չորս հանդիպում և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը՝ «Բավարիայի» դեմ:
Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո «Ռեալ Մադրիդին» սպասվում է վեց հանդիպում ապրիլ ամսին, որոնք կարող են դառնալ յոթ, եթե թիմին հաջողվի դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Դրանցից չորսը կլինեն Լա լիգայի շրջանակներում, իսկ մյուս երկուսը՝ Եվրոպայի գավաթի քառորդ եզրափակիչի դիմակայությունն է «Բավարիայի» դեմ:
Առաջին հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, «Մալյորկայի» հարկի տակ: Երեք օր անց «Բեռնաբեուում» կմեկնարկի «Բավարիայի» դեմ դիմակայությունը: Նախքան «Ալյանց Արենայում» պատասխան խաղը (չորեքշաբթի, ապրիլի 15), մադրիդցիները տանը կընդունեն «Ժիրոնային»՝ ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին:
Մնացած երկու հանդիպումները կլինեն Լա լիգայում: Նախ՝ «Ալավեսի» դեմ «Բեռնաբեուում», իսկ հետո՝ «Բետիսի» դեմ արտագնա խաղը: Այն դեպքում, եթե Արբելոայի սաները դուրս գան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումը կանցկացնեն հյուրընկալվելիս՝ ապրիլի 28-ին:
Խաղացանկը հավաքականների դադարից հետո (Երևանի ժամանակով).
«Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ» (Շաբաթ, ապրիլի 4, ժամը՝ 18:15)
«Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» (Երեքշաբթի, ապրիլի 7, ժամը՝ 23:00)
«Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» (Ուրբաթ, ապրիլի 10, ժամը՝ 23:00)
«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» (Չորեքշաբթի, ապրիլի 15, ժամը՝ 23:00)
«Ռեալ Մադրիդ» – «Ալավես» (Ապրիլի 21, 22 կամ 23)
«Բետիս» – «Ռեալ Մադրիդ» (Ապրիլի 24, 25 կամ 26)
Հայերեն