Կրիշտիանու Ռոնալդուի որդին մարզվել է «Ռեալի» մինչև 16 տարեկանների թիմի հետ։
15-ամյա Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը մոտ ապագայում կարող է միանալ մադրիդյան ակումբի ակադեմիային, գրում է The Athletic-ը։ Ներկայումս նա հանդես է գալիս «Ալ-Նասրի» պատանեկան թիմում, իսկ նրա հայրը խաղում է սաուդյան ակումբի հիմնական կազմում։
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից մինչև 2018 թվականը։ Իսպանական ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 438 հանդիպում և խփել 450 գոլ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն