«Ատլետիկոյի» հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն հայտարարել է, որ երբեք հանդես չի գա «Ռեալի» կազմում։
«Ռիվեր Փլեյթի» սանը հարցազրույցի ընթացքում նշել է նաև, որ չի ընդունի «Բոկա Խունիորսի» առաջարկը՝ նույնիսկ, եթե իրեն զանգահարի ակումբի նախագահ Խուան Ռոման Ռիկելմեն։
«Դա նույն է, ինչ «Ռեալ» տեղափոխվելը։ Ես երբեք չեմ խաղա «Ռեալի» կազմում։ Երդվում եմ, որ ես ոչ կասեմ Ֆլորենտինո Պերեսին։ Դա անհնար է։ Ոչ մի տոկոսով դա տեղի չի ունենա». նշել է Ջուլիանոն։
Դիեգո Սիմեոնեի որդին «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն