Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3-2) հարցազրույց է տվել Realmadrid TV–ին։
«Մենք հրաշալի տեսք ունեինք և լավ աշխատանք կատարեցինք։ Հեշտ չէ շաբաթվա ընթացքում 120 րոպե անցկացնելուց հետո ևս 90–ը անցկացնել։ Թիմակիցներս ֆանտաստիկ էին»։
Թիմի միասնականությունը
«Երբ դու կարողանում ես նման մտածելակերպով մրցել երկու թոփ թիմի դեմ և երկուսին էլ համոզիչ կերպով հաղթել, տեսնում ես կոլեկտիվի միասնականությունն ու մտածելակերպը»։
Հաղթական գոլը
«Լուկասը հիանալի հանդիպում անցկացրեց այսօր և ինձ կատարած փոխանցումը փայլուն էր։ Ես այդքան էլ հաջողակ չէի դարպասների դիմաց վերջին մի քանի խաղերում, սակայն այսօր գնդակը եկավ ինձ մոտ և ես պարզապես պետք է ներս անցկացնեի»։
Ճանապարհ՝ դեպի տիտղոսը
«Սա ևս մեկ քայլ առաջ էր դեպի մեր նպատակը, մենք դեռ չենք հաղթել և 6 խաղ կա։ Պետք է պայքարել և միավորնել վաստակել, որը մեզ կմոտեցնի մեր նպատակին»։
«Բեռնաբեուում» «էլ Կլասիկոն» հաղթելը
«Էլ Կլասիկոն» համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումն է։ Բոլորը, ովքեր դիտում են, սպասում են առավելագույն որակ և ինտենսիվություն։ Երկրպագուները հրաշալի էին, խաղը մեկ այլ մակարդակի բարձրացրին և փակ տանիքով մենք անմոռանալի փորձառություն ունեցանք։
Միշտ հրաշալի է «Էլ Կլասիկոյում» խաղալը և ավելի հրաշալի զգացողություն է, երբ հաղթում ես»։
Երկրպագուների աջակցությունը
«Մեր երկրպագուները հրաշալի էին, ավելի աղմկոտ էին «Բարսելոնայի» երկրպագուներից և դա խաղը ավելի գրավիչ դարձրեց։ Երջանիկ օր էր բոլորիս համար»։