Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Լայպցիգի» հետ (14.02, 00:00 ԵԺ):
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Թոնի Կրոսի նախախաղային մամուլի ասուլիսը
«Չեմպիոնների լիգայում սկսվում է ամենահետաքրքիրը և ամենադժվարը։ Վաղը մենք սպասում ենք լարված խաղի, քանի որ նախորդ մրցաշրջանում պարտվել ենք այս մարզադաշտում»։
«Ապագայիս վերաբերյալ դեռ որոշում չեմ կայացրել, բայց դեռ մոտիվացված եմ և ցանկանում եմ տիտղոսներ հաղթել ու դա ամենակարևորն է։ Ես հոգ եմ տանում մարմնիս մասին, ինչն ինձ թույլ է տալիս խաղալ յուրաքանչյուր երեք օրը մեկ։
Ինձ երջանկացնում է այն փաստը, որ շատ մարդիկ ցանկանում են, որ երկարաձգեմ պայմանագիրս։ Ես ապագայի վերաբերյալ որոշումը կընդունեմ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն հիմա դա ինձ չի անհանգստանցում։ Ես հաճույք եմ ստանում իմ խաղից և այն փաստից, թե ինչերի եմ հասել ֆուտբոլում»։
«Ռեալն» ունակ է Չեմպիոնների լիգայում հաղթանակի։ Մենք բազմիցս հաղթել ենք այդ տիտղոսը։ Այնուամենայնիվ, բացարձակ ֆավորիտի ընդգծելը դժվար է,քանի որ մակարդակը շատ բարձր է և դա մեզ մոտիվացնում է»։
«Ես դեռ որոշում չենք կայացրել Եվրո–2024–ին մասնակցության հարցով։ Ամեն ինչ կախված կլինի մեր հետագա ծրագրերից։ Ինձ ավելի շատ ժամանակ է հարկավոր՝ լավագույն որոշումը կայացնելու համար։ Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել շատ բարձր մակարդակի վրա»։
Կարիերայի լավագույն մրցաշրջա՞նը, դժվար է պատասխանել, դրանք շատ են, սակայն ուրախ եմ, որ առ այսօր այս մակարդակի վրա եմ»։