«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահն ու տնօրենների խորհուրդը խորը ցավով տեղեկացան 2010-2013 թվականներին «Ռեալ Մադրիդի» դարպասապահների մարզիչ Սիլվինյո Լոուրոյի մահվան մասին:
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր ցավակցությունները, սերն ու համակրանքը հայտնել նրա հարազատներին, գործընկերներին, նախկին ակումբներին և բոլոր մտերիմներին:
Այն երեք մրցաշրջանների ընթացքում, երբ նա հանդիսանում էր «Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբի անդամ՝ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, Սիլվինյո Լոուրոն նվաճեց 1 Լա Լիգա, 1 արքայական գավաթ և Իսպանիայի 1 սուպերգավաթ:
Սիլվինյո Լոուրոն մահացել է 67 տարեկան հասակում: Հանգչիր խաղաղությամբ:
Հայերեն